Աստծո կանչը
Սեպտեմբերի 22
Տե՛ր մեր, Հիսուս, պաշտում ենք Քեզ:
ՈՒրախ սրտով երգեր երգեք Ինձ: Երգեք ու բարեբանեք Իմ Սուրբ Անունը: ՈՒրախությունը մարդու երախտագետ սրտի տուրքն է` Ինձ ուղղված: Երբ դուք բարեբանում եք, ուրախության խայտանքը ողողում է ձեր ողջ էությունը, և դուք փոքր-ինչ ավելի եք սովորում Երկնային Հյուրընկալի ուրախության մասին: